Posted in հասարակակիտություն

Բարոյականություն։ բարի և չար

Մենք շատ հաճախ կարող ենք թեկուզ առօրյա կյանքում լսել նմանատիպ արտահայտություններ. դա բարոյական նորմերի խախտում է, կամ ինչպիսի անբարոյական մարդ և արարք…Շատ լավ, սակայն ի՞նչ է բարոյական նորմը, ինչպիսի՞ն է արարքը, որը դրանց չի հակասում, ի՞նչ է վերջիվերջո բարոյականությունը…Բացում ենք ցանկացած աղբյուր և կարդում՝.

• Բարոյականություն կամ մորալ (լատ.՝ moralitas, լատ.՝ mores բարքեր), բարոյագիտության ուսումնասիրության օբյեկտ, հասարակական գիտակցության ձևերից մեկը, սոցիալական հասկացություն, որ կատարում է մարդկանց վարքի կարգավորման ֆունկցիա հասարակական կյանքի առանց բացառության բոլոր բնագավառներում։ Բարոյականության մեջ հասարակական գիտակցությունն ունի ավելի մեծ դեր, քան սոցիալական հսկողության մյուս ձևերի դեպքում, ընդ որում այդ գիտակցությունը կարող է արտահայտվել ինչպես հասկացությունների ու դատողությունների ռացիոնալ ձևերով, այնպես էլ զգացմունքների, մղումների, հակումների էմոցիոնալ ձևերով։

• Հասկացա՞ք…Ես բացարձակ ոչինչ չհասկացա…Եվ ինչպե՞ս այդ դեպքում հետևեմ մի բանի, որը նույնիկս չեմ հասկանում…Հիմա իմ բացատրությամբ, թե ինչ է բարոյականությունը. բարի֊չար փոխազդեցության արդյունքն ու հետևանքը, որը սահմանում է ինչ անել և ինչպես անել հարցերի պատասխանները…Սակայն այստեղ էլ առաջանում են հարյուրավոր հարցեր…Ի՞նչ է բարին, ի՞նչ է չարը, ինչպե՞ս լինել բարի կամ չար… Եթե հարցին մոտենանք միայն մի տեսանկյունից և մակերեսորեն, ապա պատասխանը շատ պարզ է. աստվածաշնչյան պատվիրանները, կատարելով դրանք՝ ինքնըստինքյան դառնում ես բարի, հետևաբար բարոյական, հակառակ դեպքում՝ չար… Շատ լավ, կարծիք է, թող լինի… Նշանակում է ամբողջ աշխարհում բարի ոչինչ չկա, չկա բարոյականություն, քանի որ օրենքներն իրենք արդեն իսկ հակասում են այդ մտքերին… Աստվածաշնչում ասվում է «Մի՛ սպանիր», սակայն օրենքն ասում է եթե դու ինքնապաշտպանության նկատառումներով ես դա արել, ապա դա չի հակասում բարոյական նորմերին… Այսինքն ի՞նչ է ստացվում, սպանությունն ինքնին «չար» է, սակայն երբ այն ստացվում է «բարու» հետ կապված բացառություն, ապա արդեն կորցնու՞մ է իր սկզբնական իմաստը… Շատերը կասեն իհարկե ոչ, բայց օրենքը, որով հաստատ ավելի շատ են առաջնորդվում, քան աստվածաշնչյան «օրենքով»՝ խղճով, կհերքի դա… Այսինքն եթե բարու և չարի միջև սահմանը կարող է լինել այդքան աննշան, երբեմն լղոզված, այդ դեպքում ի՞նչ են բարին և չարը ինքնին… Ինքնըստինքյան կարող ես խճճվել քո սեփական մտորումների մեջ… Փոքր֊ինչ շեղվենք թեմայից… Պատասխանիր մի հարցի… Մարդ ի ծնե չա՞ր է, թե՞ բարի…Արդեն լսում են այն մշտական պատասխանները… Իհարկե բարի, չէ՞ որ աստված մարդուն ստեղծեց իր կերպարով… Լավ, կարծիք, ընդունվեց… Այդ դեպքում ինչպե՞ս են առաջանում չար մարդիկ… Կա երկու տարաբերակ, կամ աստծո մեջ անգամ կա չար, դե այդպես մի նայեք ինձ, սա կարծիքի փոխանակում է, կամ աստծո դրած բարին այնքան թույլ է, որ ի վիճակի չէ գոյատևել անընդհատ հանդիպող չարին, դրա՞ն էլ համաձայն չեք… Լավ… Դե ուրեմն ես կմնամ իմ կարծիքին… Մարդը ի ծնե չեզոք է… Սակայն դա էլ լիովին հստակ չէ, քանի որ եթե բոլորն ի ծնե նեյտրալ են, որտեղից չարն ու բարին… Իսկ միգուցե դրանք էլ չկա՞ն… Ի՞նչ… Իսկ եթե դա միայն մարդու երևակայությունն է, ամեն ինչ… Իսկ ինչի՞ համար… Ինչու՞ ենք դրանով բարդացրել մեր կյանքը… Իսկ ինչու ոչ… Կարո՞ղ է լինել կյանք, եթե չլինի պայքար, հարկավոր են, թեկուզ հորինված երկու հակադարձ արժեքներ, և մարդիկ, որոնք կլինեն դրանց կողմնակից, և հավերժ, անսպառ պայքար, որը առաջ կտանի հենց կյանքը, և հավատացեք, կյանքը հենց կավարտվի այն պահին, երբ ավարտվի պայքարը, հաղթի այդ կողմերից թեկուզ մեկը… Դուք կարող եք պայքարել, կարող եք անտարբեր անցնել, դա ձեր որոշումն է, ցանկացած դեպքում քանի կա պայքարը, կլինի և կյանքը, իսկ բարոյական ամբողջ համակարգն էլ կլինի ձեր վերաբերմունքն այդ հարցի շուրջ և ներգրավվածությունը այդ պայքարի մեջ….

Posted in էկոլոգիա

Հայաստանի կոտրվող որնաշաղը

Այս ֆիլմում ներկայացված էր բնապահպանական բազում խնդիրներից մեկի շատ փոքր մասը: Ներկայացված էր Հայաստանի մի քանի հատվածներում ջրամբարների աղտոտումը, այն ջրամբարների, որոնցից այդտեղ ապրողների ներկայացնելով նրանք ժամանակին ջուր էին խմում: Այսպիսի ֆիլմերով բոլորը ցանկանում են մարդկանց ուշադրությունը սևեռել այդ խնդիրներին, նրկայացնել բուն պատճառները և հասկացնել մարդկանց, որ պետք է փորձել զերծ մնալ այդպիսններից: Ցանկանում են արդեն իսկ խնդիր դարձած երևույթների դեմ պայքարի միջոցներ ձեռնարկել և փոքրացնել աղտոտումների քանակությունը: Ահա իմ տեսակետն այս ֆիլմի վերաբերյալ:

Posted in հասարակակիտություն, Uncategorized

Ազատություն

Ազատություն, գաղափար է, որը արտացոլում է սուբյեկտի վերաբերմունքը իր իսկ ակտերեն, որի ներքո նա հանդիսանում է դրանց որոշիչ պատճառը, և դրանք անմիջականորեն պայմանավորված չեն բնական, սոցիալական, միջանձնյա-շփումային, ներքին-անհատական կամ տոհմա-անհատական գործոններով։ Որոշ մարդիկ սահմանում են ազատությունը, որպես հանգամանքների հանդեպ գերակայությունը՝ գործից տեղյակ լինելով, մյուսները, Շելլինգի պես, պնդում են, որ ազատությունը բարու և չարի տարբերակել կարողանալու հիման վրա ընտրություն կատարելու կարողությունն է։

Էթիկայում ազատությունը կապված է մարդու մոտ կամքի ազատության առկայության հետ։

Իրավունքի ասպարեզում ազատությունը սահմանադրոիթյան մեջ կամ այլ իրավաբանական ակտում հաստատված մարդու հնարավոր որոշակի պահվածքն է (խոսքի ազատություն, դավանանքի ազատություն և այլն)։ Ազատության կատեգորիան մոտ է իրավունքի հասկացությանը սուբյեկտիվ իմաստով, սակայն վերջինս ենթադրում է իրավաբանական իրականացման մեխանիզմի առկայություն՝ ազատությունը խախտող որոշակի արարքներից զերծ մնալու համար։ Այդպես, «Մարդու և քաղաքացու իրավունքների մասին հռչակագրում» (1789, Ֆրանսիա) մարդու ազատությունը մեկնաբանվում է որպես իրավունք «անել այն ամենը, ինչը չի վնասում ուրիշներին։ Այդպիսով, յուրաքանչյուր մարդու բնական իրավունքների իրականացումը սահմանափակվում է միայն այն սահմաններով, որոնք ապահովում են հասարակության այլ անդամների հնարավորությունը օգտվելու նույնպիսի իրավունքներից։ Այդ սահմանները կարող են որոշվել միայն օրենքով»։

Posted in հասարակակիտություն, Uncategorized

Բուդիզմ

Բուդդայական ուսմունքի համաձայն՝ նրա հիմնադիրը իր գործունեությունն իրականացրել է Հինդուստան ենթացամաքի հյուսիսային մասում գտնվող Մագադհա թագավորությունում՝ մ.թ.ա. 6-4-րդ դարերն ընկած հատվածում: Նա հայտնի է որպես լուսավորյալ կամ պայծառափայլ անձնավորություն, ով իր կյանքը նվիրել է մարդկանց օգնելուն և մարդասիրական գաղափարները տարածելուն։ Բուդդայականության երկու հիմնական ճյուղերն են Թհերավադան («ավագների դպրոց»), որը հանդիսանում է հնագույն և ուղղափառ բուդդայականությունը և Մահայանան («մեծ մարտակառք»), որն առաջացել է ավելի ուշ։ Թհերավադան լայնորեն տարածված է Շրի Լանկայում և Հարավարևելյան Ասիայում (Կամբոջա, Լաոս, Թայլանդ, Մյանմա և այլն), Մահայանան՝ Արևելյան Ասիայում (Չինաստան, Կորեա, Ճապոնիա, Վիետնամ, Սինգապուր, Թայվան և այլն)։ Ի տարբերություն քրիստոնեության և իսլամի, այստեղ բացակայում է աստծո առաջնաստեղծ էությունը, բացակայում է հոգու անմահության գաղափարը, դժոխքի և դրախտի գոյությունը։ Ճշմարիտ ուղի անցնելուց հետո մարդը ձեռք է բերում անխռով հոգեվիճակ՝ նիրվանա, որին կարելի է հասնել մեդիտացիայի (ինքնախորասուզում) միջոցով։ Մահայանան յուրահատուկ զարգացում ստացավ Տիբեթում և կոչվեց Տիբեթական բուդդիզմ, իսկ Ճապոնիայում տարածվեց բուդդիզմի Զեն (ձեն, չինարեն չան) տարատեսակը։ Ըստ Բուդդայի, տառապանքների ակունքը ծնունդն է, քանի որ մարդն անընդհատ վերածնվում է։ Մահից հետո նրա հոգին կարծես լքում է մարմինը, ինչպես իր հին զգեստը կամ վերարկուն և վերաբնակվում է մեկ այլ մարմնի մեջ։ Այստեղ կարևոր է կարմայի գաղափարը։ Կարմա նշանակում է գործ, այսինքն թե մարդը իր կյանքի ընթացքում ինչ դրական կամ բացասական արարքներ է գործել։ Եթե նրա կարման դրական է, ապա հաջորդ կյանքում նա կվերածնվի իբրև հարուստ, երջանիկ, առողջ, իսկ եթե բացասական է, ապա՝ միջատ, որևէ կենդանի կամ նույնիսկ առարկա։ Այստեղ շեշտվում է մարդու անհատական վարքագիծը և ի տարբերություն Հնդկաստանի փիլիսոփայական այլ դպրոցների, որոնք շեշտում էին ֆատալիզմը (ճակատագրապաշտությունը), բուդդիզմը կարևորում է վոլյունտարիզմի սկզբունքը։

Posted in հասարակակիտություն

Թրաֆիքինգ

Թրաֆիքինգ նշանակում է անվճար, կամ ուտելիքի փոխարեն մարդկանց շահագործումը, սովորաբար թրաֆիքինգի զոհեր դառնում են կանայք և երեխաներ,պետք է նշել, որ երեխա համարվում է մարդ մինչև 18 տարեկան, սովորաբար Թրաֆիքինգի զոհերը չեն ստանում ոչինչ , բացի ուտելքից և զբաղվում են մուրացկանությամբ կամ ծանր ֆիզիկական աշխատանքով։ Նաև պետք է հաշվի առնել դարկ-նետի առկայությունը, որտեղ կարելի է առնաց խնդիրների վաճառել մարդկանց, ինչպես մենք ստրկատիրությունը համարվում է ամենա բերրի բինեսը։

Posted in անգլերեն

Stress

Stress is the body’s natural defense against predators and danger. It flushes the body with hormones to prepare systems to evade or confront danger. This is known as the “fight-or-flight” mechanism. There is two kinds of strees. First kind of strees is bad stress when you stress slows normal bodily functions, such as the digestive and immune systems. Second kind of strees is a good stress when we feel us excited. Our pulse quickens, our hormones change, but there is no threat or fear.

Posted in անգլերեն

Questions to classmates

Make up 10 questions to ask your classmates./general, special, disjunctive/
What is your best childhood memory?
What is your favorite music?
If you can travel everywhere, where would you go and why?
How do you spend your free time?
If you won the lottery, what will you do?
What are you most afraid of?